Artsakhpress

Սպորտ

Սերենա Ուիլյամսը հաղթեց Էժենի Բուշարին և դուրս եկավ Australian Open-ի երրորդ շրջան

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տոնեց Կանադայի ներկայացուցիչ Էժենի Բուշարի նկատմամբ:

Սերենա Ուիլյամսը հաղթեց Էժենի Բուշարին և դուրս եկավ Australian Open-ի երրորդ շրջան

Սերենա Ուիլյամսը հաղթեց Էժենի Բուշարին և դուրս եկավ Australian Open-ի երրորդ շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարի 16-րդ համարն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե. այս ընթացքում 37-ամյա Ուիլյամսի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոինթ, իսկ Բուշարի ակտիվում՝ 1 էյս, 4 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոինթ, հայտնում է tert.am-ը:
Սա Ուիլյամսի և Բուշարի երրորդ հանդիպումն էր, և ամերիկուհու երրորդ հաղթանակը: Ավելի վաղ Ուիլյամսը Բուշարի նկատմամբ հաղթանակ է տոնել 2013 թվականի Ցինցինատիի մրցաշարում և 2014 թվականի Ամփոփիչ մրցաշարում:
Հավելենք, որ չորրորդ շրջանի ուղեգրի համար Grand Slam շարքի 23 տիտղոս ունեցող Ուիլյամսը մրցելու է ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայայի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search