Artsakhpress

Քաղաքական

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, և այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ստորև.
-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հունվարի 16-ին կայացած փարիզյան հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:
- Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը, առավել ևս, որ դրա մասին որպես փաստ է խոսվում, խոսվում դրա «լայն բնույթի» մասին:
Այդ փոխվստահությունն ու փոխըմբռնումը պետք է լինեն եռակողմ՝ ներառեն Արցախը, իսկ Արցախի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի մասին չեմ ցանկանում հավելյալ խոսել, որովհետև նման բան, առհասարակ, գոյություն չունի:
Ամեն դեպքում տարբեր խողովակներից եկող լուրերն ու վերլուծությունները հակառակի մասին են խոսում: Միգուցե համանախագահների հորդորն է, որ կողմերը գոնե այս փուլում միմյանց հետ դրական ուղերձներ փոխանակեն, չեմ կարող ասել: Ընդհանուր ֆոնի առումով, դա միգուցե վատ չէ, բայց բովանդակային առումով, ինձ ոչինչ չի հուշում:
- Իսկ կա՞ փաստաթուղթ, ինչի շուրջ քննարկում է գնում:
- Որքան ես եմ հասկանում, կողմերից առնվազն մեկը չի ցանկանում նախկին փաստաթղթերով շարժվել, նորի մասին գոնե պաշտոնական մակարդակով ոչինչ չկա, Արցախին նոր բան չի ներկայացվել: Կուլիսային լուրերն էլ չեմ ցանկանում մեկնաբանել:
-Իսկ այս պարագայում արժե՞ խոսել Ադրբեջանի հետ, ի՞նչ իմաստ ունի հանդիպել, քննարկել:
- Փորձեմ կարճ ասել. ավելի լավ է խոսել, խոսել երկար, քան կրակել, իհարկե, ասածս հանգամանքը երկարաժամկետ բնույթ չի կարող կրել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հստակ հայտարարի, թե պատրաստ է՞ բանակցությունների, պատրաստ է՞ իրական երկխոսության և արդյո՞ք իրականում իր խնդիրը ժամանակ շահելն ու հարմար առիթի դեպքում այլ ճանապարհով գնալը չէ:
Ամեն դեպքում ըմբռնում ու վստահություն կձևավորվի այն դեպքում, երբ հարցադրումներիս պատասխանները լինեն, իսկ այսօր դրանք չկան:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search