Artsakhpress

Միջազգային

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել Է ամերիկյան պատվիրակության ուղեւորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ):

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ հունվարի 17-ի հայտարարության մեջ:
«Քանի որ 800 հազար հիանալի ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, ինչպես նաեւ իր թիմի աշխատանքը պատշաճ մակարդակով ապահովելու համար, Թրամփը չեղարկեց իր պատվիրակության ուղեւորությունը Շվեյցարիա՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով»,- ասել Է նա: Սկզբնապես ենթադրվում Էր, որ ՀՏՀ-ում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Թրամփն ինքը: Սակայն հունվարի 10-ին նա Twitter-ում գրել Է, որ կշեղարկի այդ այցը ամերիկա-մեքսիկական սահմանի նկատմամբ հսկողության խստացման շուրջ Սպիտակ տան եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վեճերի պատճառով: Ավելի ուշ ամերիկայն վարչակազմի երկու ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատվիրակությունը կգլխավորեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: Դրա կազմում պետք Է ընդգրկվեին նաեւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Քրիս Լիդելը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել Էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում Է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը

Search