Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվում են մեկնաբանել իրանական Press TV-ի հաղորդավարի ձերբակալությունը

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվում են մեկնաբանել իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդավարի ձերբակալությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվում են մեկնաբանել իրանական Press TV-ի հաղորդավարի ձերբակալությունը

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն հրաժարվում են մեկնաբանել իրանական Press TV-ի հաղորդավարի ձերբակալությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մարզի Հաշեմիին ՀԴԲ-ն կալանավորել է կիրակի ԱՄՆ այցելության ժամանակ: Նրա որդին հայտնել է, որ նրան բանտում են պահում, ըստ երեւույթին՝ վկայի կարգավիճակում:
Հաշեմիին ձերբակալել են Սենթ Լուիսում, որտեղ նա Նոր Օռլեանի շրջանում ազգականներին այցելելուց հետո փաստագրական նկարահանում էր կատարում: Նրան այնուհետեւ տեղափոխել են Վաշինգթոն, ասել է նրա ավագ որդի Հոսեյն Հաշեմին:
ՀԴԲ-ն եւ արդարադատության նախարարությունը հրաժարվել են գործը մեկնաբանել:
Հաշեմին արդեն 25 տարի աշխատում է իրանական պետական հեռուստատեսային ցանցում:
Հոսեյն Հաշեմին Associated Press-ին ասել է, որ մայրը Թեհրանում է ապրում եւ ԱՄՆ է գալիս տարեկան գրեթե մեկ անգամ՝ ընտանիքին հյուրընկալվելու:
«Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Հոսեյն Հաշեմին, որը Կոլորադոյի համալսարանում գիտաշխատող է: Նա նաեւ ասել է, որ ինքն ու իր եղբայրները եւ քույրերը դատարան են կանչվել:
ԱՄՆ դաշնային օրենքը դատավորներին թույլ է տալիս վկաներին կալանավորել եւ ձերբակալել, եթե կառավարությունը կարողանա ապացուցել, որ նրանց ցուցմունքները  քրեական գործի համար բացառիկ արժեք ունեն, եւ որ նրանք կարող են փախուստի դիմել կամ դատարանի ծանուցագրին չարձագանքել: Սակայն, որպես կանոն, օրենքը պահանջում է, որ ցուցմունք տալուց հետո վկաներն անմիջապես ազատվեն:
Հաշեմիի ընտանիքը փորձում է փաստաբան վարձել, բայց դա դժվար է, քանի որ նրան չեն մեղադրել հանցագործության կատարման մեջ:
Նրա որդու խոսքով՝ Հաշեմին ԱՄՆ քաղաքացի է, մինչեւ իր ձերբակալությունը ՀԴԲ-ին չի առնչվել: 
Նշենք, որ Իրանը քննադատել է Հաշեմիի ձերբակալությունը՝ ԱՄՆ-ին անվանելով լրագրողների համար վտանգավոր երկիր եւ կոչ անելով լրագրողին անհապաղ ազատ արձակել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search