Artsakhpress

Ռազմական

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Այս տարում ՀՀ զինված ուժերի կենտրոնական պարենային բազայում տեղի ունեցած եւ կատարվելիք փոփոխությունների շնորհիվ զինծառայողները նոր սննդակարգ կունենան:

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանց առօրյա ճաշացանկում կավելանան լավաշ, սխտոր, յոթ տեսակի արագ պատրաստման ապուրներ, սպաս, իսկ հաջորդ տարում՝ նաեւ մեղր: Այս մասին այսօր ԶՈՒ կենտրոնական պարենային բազայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը: 

Նա տեղեկացրեց՝ կենտրոնական պարենային բազայում, որտեղից մթերքն առաքվում է զորամասերին, բարելավվել են նաեւ սննդամթերքի պահպանման պայմանները. սառնարանային տնտեսությունը թարմացվել է: 

Բացի այդ, այսուհետեւ «զինվորի բաժին՝ վաճառքի ենթակա չէ» գրությունը կլինի ոչ միայն զինվորի համար նախատեսված պահածոների, այլեւ՝ դրանց արկղերի վրա: «Ձմռանը մեկ զինվորի համար կհատկացվի առողջարար, բնական մեղր, նաեւ՝ ճարպ»,-նշեց Արամ Մարգարյանը: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search