Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավելի քան 48կմ/ժ արագությամբ ավազամրրիկ է մոլեգնել, որի պատճառով քաղաքը նարնջագույնով է պատվել:
Եգիպտոսի մայրաքաղաքն ավազամրրիկի պատճառով նարնջագույն է «դարձել»
Իշխանությունները զգուշացրել են բնակիչներին շնչառական խնդիրներից խուսափելու համար մնալ տանը:
Եղանակի պատճառով փակվել են Ալեքսանդրիայի և Սուեզի նավահանգիստները, Կահիրեի օդանավակայանում մի քանի թռիչք է հետաձգվել: Կատաղի քամին Նեղոսի ափերին արմավենիներ է արմատախիլ արել: