Հայ համայնքը Քրիստոսի ՍԴուրբ ծնունդը նշել է Բեթղեհեմում։ Ավանդույթի համաձայն՝ Երուսաղեմի արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը կեսօրին եկել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան բազիլիկ:
Հայերը Բեթղեհեմում նշել են Քրիստոսի Սուրբ ծնունդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է WAFA-ն։
Քահանաները, սարկավագներն ու ճեմարանականները հետեւել են պատրիարքին Հին քաղաքի հայկական թաղամասից դեպի Բեթղեհեմ երթի ժամանակ։ Կեսգիշերին Մանուկյանը պատարագ է մատուցել Սուրբ ծննդյան քարայրում։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքը Սուրբ ծնունդը նշում է երկու շաբաթ հետո՝ հունվարի 19-ին։