Նիդեռլանդներում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգ ի անհայտ կտավը։
Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ կտավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կտավի սեփականատերը դարձել է Դրենտե քաղաքում Վան Գոգի տուն-թանգարանը։ Իզվեստիան, հղում անելով RTV Drenthe-ին, գրում է, որ կտավը թանգարանին է հանձնել Հաագայի 92-ամյա բնակչուհին։
Նկարում ներկայացված է սրճարան։ Մասնագետները նշում են, որ աշխատանքի ոճը շատ նման է հայտնի հոլանդացի նկարչի ոճին, այլ ապացույց է կտավի անկյունում Վան Գոգի ստորագրությունը՝ «Վինսենթ», գրում է Panorama.am-ը:
Մասնագետները նշում է, որ նկարի իսկության պարզումը հնարավոր է երկար տևի՝ երկու ամսից մեկ տարի։ Մինչ այդ այն կպահպանվի թանգարանի չհրկիզվող պահարանում, իսկ այցելուներին կներկայացվի կրկնօրինակը։ Եթե ապացուցվի, որ հեղինակը Վան Գոգն է, ապա նկարի արժեքը կարող է հասնել տասնյալ միլիոնավոր եվրոների։