Artsakhpress

Սփյուռք

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպել

Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին` hունվարի 18-ին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպել

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջի փոխանցմամբ, միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանել են ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search