Ֆուտբոլային թիմի տեղափոխող ավտոբուսը ձորն է գլորվել Բոլիվիայում, փոխանցում է Сlarin-ը:
Բոլիվիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսը գլորվել է ձորը, կա 13 զոհ
NEWS.am-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Ֆուտբոլային մրցաշարի մասնակցության համար Բոլիվիա ժամանած արգենտինական ակումբի ավտոբուսը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաք Սուկրեի ճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել 130 մետր խորություն ունեցող ձորը: Կա 13 զոհ ու 20-ից ավելի վիրավորներ: Զոհվածների թվում 19-24 տարեկան 6 ֆուտբոլիստներ են, եւս 6 խաղացողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է ավտոբուսի արգելակման համակարգի անսարքությունը: