Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին:
Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը
Հունվարի 11-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգները պլանավորում Է փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ մշակելու Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման մեխանիզմներ եւ, մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հարցը, որը Պետդեպարտամենտի ղեկավարը բնութագրել Է որպես ապակայունացնող: Լեհաստանի ԱԳ նախարարությունը հաստատել Է այդ պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: