Artsakhpress

Տնտեսական

2018 թ-ն ԱՀ պետական բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացվել է 20 մլրդ 616 մլն դրամ. Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

ԱՀ պետական բյուջեով 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 13 մլրդ 930 մլն դրամ, որը, սակայն, կազմել է 19 մլրդ 540 մլն դրամ, այսինքն՝ լրացուցիչ նախատեսվել է 5 մլրդ 610 մլն դրամ:

2018 թ-ն ԱՀ պետական բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացվել է 20 մլրդ 616 մլն դրամ. Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2018 թ-ն  ԱՀ պետական բյուջեից կապիտալ շինարարության  համար հատկացվել է 20 մլրդ 616 մլն դրամ. Կարեն   Շահրամանյանը  հանդես  է  եկել  մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն  Շահրամանյանը՝  նշելով, որ  ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից  կապիտալ շինարարության ծրագրին հատկացվել է ևս  878  մլն  903 հազար  դրամ, որից  գույքի  գնման  համար  ծախսվել  է 109 մլն,իսկ քաղպաշտպանության ծրագրի համար՝   79  մլն:
Նախարարի  խոսքով, ընդհանուր առմաբ, 2018  թվականին  ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ շինարարության համար հատկացվել է 20 մլրդ 616 մլն դրամ գումար, որի կատարողականը  կազմել է  20 մլրդ 585  մլն  452  հազար  դրամ կամ 99,9%, որից որպես հարկ՝ 3 մլրդ 600 մլն  դրամը  գանձվել է պետական բյուջե։
Ըստ  Կ.  Շահրամանյանի՝   այս  ցուցանիշը  աննախադեպ    է.  վերջին  տաս  տարիների  ընթացքում  նման  ցուցանիշ հանրապետությունում դեռևս  չի  գրսնցվել:Բացի պետական բյուջեից, ԱՀ կառավարության արտաբյուջետային միջոցների հաշվին ևս իրականացվել են 447 մլն 709   հազար դրամի  շինմոնտաժային աշխատանքներ: Շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում  է  շուրջ  6.8 %, իսկ պետական բյուջեի` մոտ  19,7 %:
Նախարարը  մանրամասնել  է, որ   2018  թվականին  կապիտալ ներդրումների ծրագրով բնակարանաշինությանը հատկացվել է  2  մլրդ 730 մլն դրամ:  Սոցիալական տարբեր խմբերի  թվով   423    ընտանիքների բնակելի տների վերանորոգման նպատակով  փաստացի տրամադրվել է 672  մլն 474  հազար  դրամ գումարի շինանյութ:  Ի  դեպ,  շինանյութերի   տրամադրման  ծրագիրն   այսուհետ  կիրականացնեն ԱՀ շրջանների   և  Ստեփանակերտի  քաղաքապետարանի    պատասխանատուները:
«ԱՀ պետական բյուջեից   մշակույթի և սպորտի բնագավառին հատկացվել է 9  մլն 888 հազար դրամ գումար:  2018  թվականին   իրականացվել է նաև հասարակական և վարչական նշանակության մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որի նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվից հատկացվել  է 2 մլրդ  257  մլն 579   հազար   դրամ: Առողջապահության  ոլորտին     պետական բյուջեից հատկացվել է 345  մլն  739    հազար   դրամ։ Իրականացվել է  նաև   էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի արդիականացման  աշխատանքներ, որի նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվել  է 479  մլն 312   հազար  դրամ: ԱՀ ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման և պահպանման նպատակով    հատկացվել է 6  մլրդ  221  մլն  458   հազար   դրամ, իսկ   խմելու ջրամատակարարման համակարգերի զարգացման նպատակով  էլ՝  1 մլրդ  59  մլն  312 հազար դրամ»-տեղեկացրել  է  նախարարը:
Ոլորտի   պատասխանատուն   նաև  նշել  է, որ   2017  թվականի  կատարված աշխատանքներին զուգահեռ քաղաքաշինության նախարարությունը,  առաջնորդվելով ըստ ԱՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի,  մի շարք  շինարարական, ինժեներական աշխատանքներ է կատարել ԱՀ   պաշտպանության   բանակի  ոլորտում:Դրանք միտված են զինծառայողների  կենցաղային ապահովմանը, ինչպես նաև անվտանգության պահպանմանը։
Հաշվետու տարում ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից  պատվիրվել է 130 օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Նախագծային կազմակերպությունների  կողմից ներկայացրած 64 օբյեկտների նախագծային փաստաթղթերը ներկայացվել են փորձաքննության:
Ասուլիսին      նախարարը  պատասխանել  է  լրագրողների  հարցերին:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search