Artsakhpress

Հասարակական

Պետական ծրագրերի մասին պետք է պատշաճ տեղեկացվեն բնակիչները. պետնախարարը Սոնասարում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Սոնասարի ենթաշրջանի դպրոց, որտեղ ներկայումս մասնավոր միջոցներով իրականացվում են շինարարական աշխատանքներ։

Պետական ծրագրերի մասին պետք է պատշաճ տեղեկացվեն բնակիչները. պետնախարարը Սոնասարում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Պետական ծրագրերի մասին պետք է պատշաճ տեղեկացվեն բնակիչները. պետնախարարը Սոնասարում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ պատասխանատուները Գ․ Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասնեն, և գյուղի աշակերտների համար կստեղծվեն ուսումնառության ավելի հարմարավետ պայմաններ։
Այնուհետև պետական նախարարը Սոնասարում ենթաշրջանի ավելի քան տասը համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելով ենթաշրջանի խնդիրները։
Գ․Մարտիրոսյանը նախ ներկայացրել է պետական քաղաքականության շրջանակներում համայնքների բնակիչների համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության համար համայնքների ղեկավարները պետք է դրանց մասին պատշաճ կերպով իրազեկեն բնակիչներին։ Պետնախարարը նաև գոհունակությամբ է արձանագրել, որ բյուջետային նախորդ տարում ենթաշրջանի համայնքները գերակատարել են սեփական եկամուտները, ինչը կարևոր ցուցանիշ է վերաբնակեցման գոտու բնակավայրերի համար։
Իրենց հերթին համայնքների ղեկավարներն առանձին-առանձին բարձրաձայնել են բնակիչներին հուզող խնդիրների մասին։ Դրանց թվում են եղել բնակֆոնդին, ջրամատակարարմանը (խմելու և ոռոգման), աշխատատեղերին և զբաղվածությանը, աղբահանությանը և երկու համայնքի դեպքում՝ նաև համացանցային հասանելիությանը վերաբերող հարցերը։
Ըստ հերթականության պատասխանելով այս հարցերին՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ բնակարանաշինության ոլորտում շարունակվելու է շինանյութի տրամադրման պետական ծրագիրը, իսկ դրանից զատ՝ գործարկվելու է նաև նոր ծրագիր, որ թույլ է տալու խիստ ցածր տոկոսադրույքով (շուրջ 1%) վարկային միջոցներ ձեռք բերել գյուղական առանձնատների շինարարության համար։ Պետնախարարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ արդեն շրջանի վարչակազմն ունի անհրաժեշտ ֆինանսատեխնիկական միջոցներ՝ աջակցելու բնակֆոնդի ստեղծման և թարմացման աշխատանքներին, ինչպես նաև առհասարակ համապատասխան բնույթի համայնքային խնդիրների լուծմանը։
Ջրամատակարարման հարցին անդրադառնալով՝ Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մոտակա տարիներին համակարգային լուծում է ստանալու ամբողջ հանրապետության, այդ թվում՝ տեղի համայնքների խմելու ջրի հարցը։ «Իսկ մինչ այդ, եթե համայնքներն իրենց կողմից առաջարկեն խնդրի լուծման ժամանակավոր ողջամիտ միջոցներ, ապա պետությունը կաջակցի՝ տրամադրելով խողովակներ»,- նշել է պետնախարարը։
Համացանցային հասանելիության խնդիրներ ունեցող երկու համայնքների հետ կապված Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Թորոսյանին՝ ուսումնասիրելու խնդրի լուծման հնարավորությունը։
Աշխատանքային ելույթներով հանդես են եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը։ Ժ․ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է գյուղոլորտում իրականացվող պետական ծրագրերի մասին՝ ըստ այգեգործական, անասնապահական և հողագործական ենթաճյուղերի։ Իր հերթին Ֆ․ Գաբրիելյանը տեղեկացրել է ենթաշրջանի տարածքում նոր անտառային ճանապարհի կահավորման մասին, որը կդյուրացնի վառելափայտի հասանելիությունը բնակիչների համար, ինչպես նաև հաղորդել է, որ սոցիալական որոշակի խմբերի համար ավելի մատչելի կդարձվեն անտառտնտեսությունից օգտվելու պայմանները։
Աշխատանքային օրվա ավարտին Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հոչանց, ծանոթացել բազմազավակ ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինարարական աշխատանքներին։ Պետական նախարարը քաշաթաղյան այցը եզրափակել է Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցի (մոտ 17-րդ դար) այցելությամբ, որը վերջերս հիմնանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search