Artsakhpress

Մշակույթ

Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։

Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

Ցեղասպանության մասին վկայող Գերգերյան արխիվն արդեն հասանելի է հետազոտողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանին, փոխանցում է «էրմենիհաբեր»-ը:

Մինչ օրս թեև ցեղասպանագետների և պատմաբանների մեծ մասին հայտնի էր Գերգերյանի արխիվի գոյության փաստը, սակայն այն գրեթե չէր օգտագործվել հետազոտողների կողմից։ Պատճառն այն էր, որ բոլոր փաստաթղթերն այստեղ ուղղակի թղթերի կույտ էին հիշեցնում, չկար որևէ դասակարգում, խմբավորում, հետևաբար կոնկրետ իրադարձության վերաբերյալ այդ արխիվում փաստեր գտնելը անասելի դժվար էր։

Իսկ պրոֆեսոր Աքչամի և 11 հոգանոց խմբի աշխատանքների արդյունքում արխիվի պարունակությունը խմբավորվել ու դասակարգվել է, ըստ բովանդակության առանձնացվել են երեք բաժիններ, փաստաթղթերի մեծ մասը արդեն թարգմանվել է անգլերեն և թուրքերեն, դրանց վերաբերյալ կազմել են կատալոգներ։

Ներկայումս Գերգերյան արխիվի առաջին բաժնում տեղ են գտել բացառապես օսմանյան փաստաթղթեր։ Դրանք հիմնականում Ցեղասպանության համար պատասխանատու «Միություն և առաջադիմություն» (“İttihat ve Terakki”) կազմակերպության ներկայացուցիչների դեմ 1920-21թթ․ Ստամբուլում իրականացված դատավարությունների ընթացքում ստացված վկայությունների ու ցուցմունքների արձանագրություններն են։

Նշվում է, որ այդ փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվում և հասանելի չեն ուսումնասիրության համար։ Սակայն այն ժամանակ նշված դատավարություններում որպես կողմ հանդես եկող Պոլսո Հայոց պատրիարքարանը իրավունք է ունեցել ստանալու բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք և այնուհետև փոխանցվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և այդ կերպ պահպանվել։

Արխիվի երկրորդ բաժնում տեղ են գտել Գերերյանի անձնական հետազոտությունները։ Այն ներառում է մասնավորապես Յոզգաթում և Կեսարիայում անցկացված դատավարությունների վերաբերյալ վկայություններ, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կազմակերպության պատասխանատուների վկայությունները։

Երրորդ բաժնում ընդգրկվել են Գերգերյանի կողմից այլ երկրներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերի բնօրինակներ։ Պոլսո Հայոց պատրիարքարանին պատկանող ֆրանսերեն և հայերեն փաստաթղթերն էլ այս բաժնի կարևոր մասն են կազմում։ Կան նաև Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի արխիվներից ձեռք բերված նյութեր։

Պրոֆեսոր Աքչամն ու իր թիմը Գերգերյան արխիվի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է  հրապարակել նաև համացանցում՝ PDF ֆորմատով։ Դրանց շարքում տեղ է գտել նաև 1911թ Սիվասի (Սեբաստիա) Գյուրուն նահանգում ծնված Գրիգոր Գերգերյանի կյանքի պատմությունը, ում 16 քույր –եղբայրներից 10-ը և ծնողները 1915թ․ սպանվել են հենց նրա աչքի առաջ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search