Artsakhpress

Մշակույթ

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Այսօր՝ հունվարի 22-ին, Արցախի գրողների միության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին:

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ հայ գրականության մեջ բանաստեղծուհին թողել է իր հետքը:
«Իր գրական վաստակով, իր բանաստեղծություններով և արձակով մեր գրականության մեջ Ս. Կապուտիկյանը նոր սկիզբ դրեց: Անցյալ դարի 50-60-ական թվականներին մեր մեծերից հետո ասպարեզում ի հայտ եկավ մի նոր տաղանդաշատ սերունդ, որի ներկայացուցիչներն էին Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Պարույր Սևակը, Մարո Մարգարյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, որոնք նոր լույս բերեցին մեր գրականություն: Ս. Կապուտիկյանը այն գրողն է, ով միավորեց մեր ցրված հայությանը: Նա միակն է, ով ճանապարհորդում էր աշխարհի տարբեր ծագեր, որտեղ կար գեթ մեկ հայ: Նա առաջին հերթին զտարյուն բանաստեղծուհի է, ով հաստատեց իր տեղը բազմադարյա հարուստ քնարերգության մեջ: Գրողը անտեսեց բոլոր վտանգները և գրեց մի նոր պատգամ-բանաստեղծություն, որտեղ բարձրացնում էր ազգայինի խնդիրը: Ս. Կապուտիկյանը միաժամանակ առաջին բանաստեղծուհին է, որ արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: Նրա 20-ից ավելի ժողովածուները հրատարակվել են ռուսերեն լեզվով: Այսօր էլ ռուս իրականության մեջ նրա անունը բարձր է հնչում»,- ասել է Վ. Հակոբյանը:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանն էլ նշել է, որ Ս. Կապուտիկյանը այն գրական երևույթն է, ով կարողացավ մեր ազգային բանաստեղծության գույները տանել դեպի համամարդկային ասպարեզ:
«Նա Արցախի հետ կապված է տարբեր երանգներով: 1958 և ապա 1960 թվականին նա եղավ Արցախի Ճարտար գյուղում, և այնտեղ գրված ակնարկը հետագայում թարգմանվեց ռուսերեն: 1989 թվականին Սիլվա Կապուտիկյանը մեր ժողովրդի հերոս զավակներից է: Նա ծնվել է մեր ժողովրդի հետ հավերժորեն ապրելու, քայլելու և նրա հետ հաղորդակցվելու միտումով»,-  ավելացրել է Ս. Խանյանը:
Ամերիկահայ Լուտովիկա և Հակոբ Այնթափլյանների անվան արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս Ամալյա Գրիգորյանն էլ նշել է, որ  Ս. Կապուտիկյանի պոեզիան խիստ հետաքրքրական է՝ կանացի հոգու ենթաշերտերը բացելու, սիրելու, տանջվելու հոգեբանական խորքի վերծանման ու բացահայտման առումով:
Նրա խոսքով՝ գրողի սիրերգության առանցքը սիրող, չհասկացված սիրո տառապանքները կրող կնոջ հոգեբանական ապրումների զգացումների հույզերի, ինքնաարտահայտումն է՝ զերծ սեթևեթանքներից, կեղծ ելևէջներից:
Միջոցառմանը ցուցադրվել է գրողի գրական գործունեությանը նվիրված տեսաֆիլմ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search