Artsakhpress

Մշակույթ

Հպարտ եմ, որ այս սուրբ հողում ունեմ մեծ թվով երկրպագուներ. Արամեն հյուրախաղերով հանդես է եկել Արցախում (լուսանկարներ)

Արցախում գործող «A.M. production» ընկերության նախաձեռնությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն (Արամ Եղիազարյան) համերգային ծրագրով հունվարի 15-22-ը հանդես է եկել Արցախում:

Հպարտ եմ, որ այս սուրբ հողում ունեմ մեծ թվով երկրպագուներ. Արամեն հյուրախաղերով հանդես է եկել Արցախում (լուսանկարներ)

Հպարտ  եմ, որ  այս  սուրբ   հողում  ունեմ մեծ  թվով   երկրպագուներ. Արամեն  հյուրախաղերով  հանդես  է  եկել  Արցախում  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍԵրգիչը  համերգներ  է ունեցել  Մարտունիում, Ճարտարում, Մարտակերտում, Հադրութում, Շուշիում, 2 անգամ  պաշտպանության  բանակի  զորամասերում  և  3  անգամ  էլ  Ստեփանակերտում:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    Արամեն  ասել է, որ    Արցախի  հանդիսատեսը  իրեն    հրաշալի  է   ընդունել, ինչի  համար  նա  շնորհակալ  է  ողջ  արցախցիներին:
Ըստ  Արամեի՝  արցախցի  հանդիսատեսը   տարբերվում  է   իր   ջերմ   վերաբերմունքով:
«Ցավոք,   ժամանակս   սուղ է,  և  ես   պետք  է   Արցախից  գնամ, բայց   չեմ  կարող  չասել, որ  այստեղից  հեռանում եմ   դրական մեծ  լիցքեր  ստացած: Հպարտ  եմ, որ  այս   սուրբ  հողում  ունեմ մեծ  թվով   երկրպագուներ: Ինձ  համար  առանձնահատուկ  էր  պաշտպանության  բանակի  զինվորների  առաջ   իմ  ելույթները: Մեր  զինվորների  կամքը, տոկունությունը, հաստատակամությունն ու  նպատակասլացությունը   փոխանցվել  է  նաև  ինձ: Այդ  զգացողությունները  ես  ողջ  կյանքում  հպարտությամբ   կկրեմ   իմ  հոգում»,-ավելացրել  է   Արամեն՝  խոստանալով, որ  հետագայում ևս համերգային  ծրագրերով  կլինի  Արցախում:  
Մեր  այն  հարցին, թե  Արամեն  ինչ  երգով  է մտել հայկական  երգարվեստ,  նա պատասխանել է, որ  երգը   կոչվում  է  «Շատ  մի  տխրիր»:
«Ինձ    թվացյալ  հանդիսատեսի  համար  6-7  տարեկան  էի, որ  սկսել եմ  հայելու  առաջ   երգել: Այսօր  իմ  սիրելի  հանդիսատեսի և  իմ  աշխատասիրության   շնորհիվ   դարձել  եմ     հայտնի  երգիչ    Արամե  և արժանացել  ՀՀ  վաստակավոր  արտիստի  կոչմանը»,- ասել  է  մեր  զրուցակիցը՝  ընդգծելով,  որ    ինքն անընդհատ  նոր  երգերով  համալրում  է  իր  երգացանկը:
«Այս    օրերին    ընկերներիս   հետ    մտածում էի  Արցախի  մասին    երգ  ունենալ: Առաջիկայում ես   պետք  է  մեկնեմ  Ամերիկայի  Միացյալ  Նահանգներ, որից  հետո   Ռուսաստանի  Դաշնությունում  կունենամ  համերգային  հյուրախաղեր:    Տարվա  վերջին   մենահամերգ  կունենամ  ԱՄՆ-ում,  Կանադայում, Մեքսիակայում»,-ասել  է Արամեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Search