Artsakhpress

Քաղաքական

Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսը հոդված է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների մասին, այն վերնագրելով «Ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը»։

Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը

Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածում ասվում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերը վաղուց են հաստատված Կովկասում, սակայն Երևանի ու Մոսկվայի միջև աճող լարվածությունը կարող է զգալիորեն խաթարել այդ հարաբերությունները։ Լարվածությունը հատկապես սպառնում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական կապերին, թեև այն կարող է նաև ազդել երկրների միջև գազի հոսքերին։

«Եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն խաթարվել, ապա այլ ուժեր, ներառյալ ԱՄՆ-ը, Իրանն ու Թուրքիան կարող են առաջընթաց ունենալ Կովկասյան երկրում ու թուլացնել Ռուսաստանի դիրքերը։ Սա, իր հերթին, կարող է ստիպել Ռուսաստանին ավելի շատ կենտրոնանալ Հայաստանի ամենամեծ հակառակորդի՝ Ադրբեջանի հետ  հարաբերությունների ամրապնդման վրա՝ մեծացնելով տարածաշրջանում անկայունության հեռանկարը»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է Stratfor-ը։

Հոդվածում ասվում է, որ Հայաստանում են գտնվում 5000 ռուսական զորքեր ու Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտների մեծամասնության վրա՝ սկսած էներգետիկ խողովակներից մինչև հեռահաղորդակցություն։ Հայաստանը նաև ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ է։

«Սակայն Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները հարցականի տակ են դրել Երևանի ու Մոսկվայի ավանդական ամուր հարաբերությունները՝ մեծացնելով հնարավորությունը, որ այլ ուժեր, հեռու և մոտ, կարող են լցնել այդ ճեղքը»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այս լարվածությունը փորձարկում է դաշինքի համար։ Ռուսաստանը հետևում էր Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված թավշյա հեղափոխությանը, որը հագեցրեց Մոսկվայի կողմից աջակցություն ունեցող Սերժ Սարգսյանի հեռացմանը։ Սակայն Մոսկվան չմիջամտեց Հայաստանի զանգվածային ցույցերին, քանի որ Փաշինյանը զգուշորեն իր քննադատությունը սահմանափակում էր կոռուպցիայի ներքին հարցերով ու ընդգծում Երևանի աջակցությունը  Մոսկվայի հետ ստրատեգիական ու անվտանգության դաշինքին։

«Այնուամենայնիվ, լարվածությունը երկու երկրների միջև աճել է Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Պատճառներից մեկն էլ նրա որոշումն է՝ թիրախավորել  Հայաստանի նախկին ղեկավարներին՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ճնշման համար։ Վարչապետն արդեն քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Վերջինս Մոսկվայի կողմից առաջնորդվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր, սակայն մեղադրանքների պատճառով
հրաժարական տվեց՝ այս գործընթացում զայրացնելով Ռուսաստանին»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ լարվածությունն աճել է նաև Հայաստանում ռուսական ռազմական ներկայացվածության շուրջ, հիշատակվում է Փանիկի դեպքերը, ռուս զինվորականի կողմից հայ կնոջ սպանությունը, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների։

Անվտանգության հետ կապված լարվածությունը մեծացավ, երբ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում 2018թ․-ի հոկտեմբերին հայտարարեց, որ ԱՄՆ-ը կարող է դիտարկել Հայաստանին զենքի վաճառքի հարցը, որը կօգնի Հայաստանին լինել ինքնիշխան ու կախված չլինել օտարերկրյա ազդեցությունից։ Բոլթոնի խոսքում բարձրաձայնված երկիրը Ռուսաստանն էր, որը քննադատեց ԱՄՆ-ին՝ կոչ անելով չմիջամտել իր գործերին։ Մինչդեռ Փաշինյանը Բոլթոնին ասաց, որ Երևանը բաց է զենքի գործարքի քննարկումների համար։

Նշվում է, որ բնականաբար, հայ-ամերիկյան զենքի գործարքը կփոխլրացնի Ռուսաստանի՝ Հայաստանին զենքի վաճառքի մոնոպոլիան ու կստիպի Մոսկվային վերանայել իր դերը՝ որպես Երևանի անվտանգության երաշխավոր, որը մեծ դերակատարում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու հարցում։ Կրեմլը, ինչպես գրում է Stratfor-ը, արդեն զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն եթե Հայաստանը զենք գնի ԱՄՆ-ից, նա կարող է մեծացնել այդ աջակցությունը։ Սա, իր հերթին, կարող է Ադրբեջանին առավել ագրեսիվ դարձնել Լեռնային Ղարաբաղի հարցում, երբ Ռուսաստանը կփակի աչքերը՝ հաշվի առնելով Հայաստանի անհավատարմությունը։

Նշվում է նաև Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ, այն կապելով Գազպրոմ Արմենիայում ստուգումներ անցկացնելու Հայաստանի որոշման հետ։

Չնայած այս լարվածությանը, Փաշինյանը բազմիցս ընդգծել է Հայաստանի ցանկությունը՝ սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որից Հայաստանի շարունակական կախվածությունը անվտանգության հարցում ու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարաբերությունների բացակայությունը  նշանակում է, որ դժվար թե Երևանը հանկարծակի քայլեր կատարի վերջ դնելու Ռուսաստանի հետ իր դաշնակցությունը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search