Արցախցի ֆուտբոլիստները մրցանակային տեղ են զբաղեցրել միջազգային մրցաշարում

16:29   22 մայիսի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել է 12 թիմեր՝   Աբխազիայից, Արցախից և Ռուսաստանի տարբեր երկրամասերից։

Արցախի հավաքականը հանդես է եկել 3-րդ ենթախմբում։ Անցնելով եզրափակիչ, Աբխազիայի «Գագրա» թիմի հետ հանդիպման ժամանակ արցախցի ֆուտբոլիստները 0։1 հաշվով պարտություն են կրել, արդյունքում՝ մրցաշարում զբաղեցնելով 2-րդ տեղը։

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա է եղել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան։




© artsakhpress.am