Արցախցի մարզիկները մասնակցել են «Մուայ Թայ»-ի աշխարհի առաջնությանը

11:42   30 մարտի, 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ  Գարեգին Աղաբալյանը նշել  է, որ առաջնությանը «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրամյանի)  Արցախից մասնակցել են  Դավիթ Հայրապետյանը, Ալեքսան Աղաբալյանը և Հայկ Հայրապետյանը:
 «Մրցաշարին մասնակցում էին 79 պետություններ ներկայացնող մարզիկներ: Արցախցի մարզիկներ Ալեքսան Աղաբալյանը և Դավիթ Հայրապետյանը համապատասխանաբար 57 կգ և 71 կգ քաշային կարգերում գրավելով 3-րդ տեղերը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև պարգևատրվել պատվոգրերով»,-տեղեկացրել է Գ. Աղաբալյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր, ԼՂՀ Մարտարվեստների Ասոցիացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը, ում գլխավոր մարզիչը ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանն էր:


© artsakhpress.am