Ստեփանակերտում կայացել է մարտարվեստների աննախադեպ մրցաշար (լուսանկարներ)

14:52   4 օգոստոսի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցել են Հայաստանից և Արցախից 22 ուժեղագույն մարզիկներ:


Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 11 պրոֆեսիոնալ մենամարտ՝ 4 մենամարտ Մուայ Թայ (Թայլանդական Բռնցքամարտ) մարզաձևից և 7 մենամարտ խառը մենամարտեր (MMA) մարզաձևից:


Հաղթող մարզիկները պարգևատրվել են գավաթներով ու դրամական պարգևներով:


Մրցաշարի առաջատարը Արցախի մարտավեստների ասոցիացիայի մարզիկներն էին՝ Անտոնիո Քոչարյանը, Արման Գալստյանը, Արշակ Գրիգորյանը, Վասակ Բարսեղյանը, Մարատ Բարսեղյանը, Հայկ Խաչատուրյանը, Նաիրի Ավետիսյանը, Թաթուլ Ավագյանը:


Մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Էջմիածին քաղաքից Արմեն Բեյբությանը, Վահե Ալեքսանյանը՝ և Երևանից Հմայակ Գաբրիելյանը


Արցախպրեսի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը նշել է, որ իր բնույթով ու ընդգրկմամբ մրցաշարն աննախադեպ էր:

«Չնայած մրցաշարի կազմակերպչական աշխատանքները մեծ ներդրում և ջանքեր էին պահանջում, սակայն մենք ամբողջ թիմով խիզախեցինք գնալ այդ քայլին: Մեծ ջանքերի ներդրմամբ մեզ հաջողվեց ոչ միայն կազմակերպել և իրականացնել մրցաշարը այլև ակտիվ մարզումների շնորհիվ մեր մարզիկները գերազանց հանդես եկան: Մրցաշարի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել «Ապագայի սերունդներ» հիմնադրամը՝ ի դեմս ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի»,աել է Գարեգին Աղաբալյանը՝ հավելելով, որ հովանավորներ գտնելու դեպքում նախատեսում են ընթացիկ տարվա աշնանը 2-րդ անգամ նմանատիպ մրցաշար անցկացնել Արցախում:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:





© artsakhpress.am