«Եվ ոչ մի հարուստ մարդ իր պատգամավորին չի խցկի խորհրդարան». Լուկաշենկո

20:56   4 օգոստոսի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նա նշել է, որ «ոչ մի հարուստ մարդ» չի կարող իր հովանավորյալներին փողով «խցկել»:

«Տեսեք, թե ինչ է կատարվում մյուս երկրներում. մերթ խորհրդարանում կռիվ են հրահրում, մերթ իրար մռութ են ջարդում, մերթ ինչ-որ քաղաքականացում է կատարվում, մերթ ինչ-որ օլիգարխներ սեփական խմբեր են ստեղծում…Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ոք փողով, ոչ մի հարուստ մարդ իրենց պատգամավորներին խորհրդարան չեն խցկի»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել «Բելտա» պետական գործակալությունը:

Նա նշել է, որ հանրապետությունում «այդպիսի բան չի եղել եւ, հավանաբար, չի էլ լինի»: «Դրանում է մեր մեծագույն արժանապատվությունը եւ ընդհանրապես մեր պառլամենտարիզմի եւ մեր խորհրդարանի ձեռքբերումը»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 11-ին եւ կանցկացվեն մեծամասնական համակարգով՝ 110 ընտրատարածքներում կընտրեն 110 պատգամավորների: Ներկայումս ընթանում է թեկնածուների գրանցումը:



© artsakhpress.am