Արցախցի մարզիկները մասնակցում են խառը մենամարտերի մեծահասակների եվրոպայի առաջնությանը (ուղիղ եթեր)

15:31   20 հոկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը` նշելով, որ խառը մենամարտերի (MMA) եվրոպայի առաջնությանը երկրորդ անգամ է, որ մասնակցում են:

«Խառը մենամարտերի (MMA) եվրոպայի առաջնությանն Արցախից մասնակցում են Սերգեյ Ավանեսովը մինչև 61,2 կգ, Թաթուլ Ավագյանը 70,3 կգ և Դավիթ Խաչատուրյանը մինչև 65,8 կգ քաշային կարգերում»,-ասել է Գ. Աղաբալյանը:

Տեղեկացնենք, որ մարզասեր հանրությանը հնարավորություն է ընձեռվել օն-լայն տարբերակով հետևել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) մեծահասակների եվրոպայի առաջնությանը:






© artsakhpress.am