ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշմանը

17:20   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝  Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ցյուրիխում ռուսական կողմը ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերել համապատասխան համաձայնությունների մշակման համար:



© artsakhpress.am