Ադրբեջանական Զինված ուժերը Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը:
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել. ՀՀ ՊՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաեւ այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն եւ, որպես հետեւանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից եւ զգուշացնում են, որ որեւէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա: