Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Մայր տաճարում կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»֊ի հոգևոր համերգը

Այսօր՝ մայիսի 31-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբի հոգևոր համերգը։

Ստեփանակերտի Մայր տաճարում կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»֊ի հոգևոր համերգը

Ստեփանակերտի Մայր տաճարում կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»֊ի հոգևոր համերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում փոքրիկ երգիչները երգեցին Ներսես Շնորհալու «Առավոտ Լուսո», Մակար Եկմալյանի «Բարեխոսության» և «Սուրբ, սուրբ», Կոմիտասի «Սուրբ Աստված», «Տեր ողորմյա», «Օրհնյալ է Աստված», «Ավե Մարիա», "Սանտա Մարիա", Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթք» և այլ հոգևոր երգեր: Մեզ հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը պատմեց, որ երգչախումբը պետք է փառատոնի գնար կամ Ավստրիա, կամ Արցախ, և երգչախմբի սաները միանգամից միաբերան ասացին, որ Արցախ են ուզում գալ։

Բնութագրությունը հասանալի չէ

«2012թվականից սկսած՝ մենք պարբերաբար գալիս ենք Արցախ, և ամեն անգամ ասես գնում ենք մի հրաշք երկիր, և ամեն անգամ ասես վերադառնում ենք տուն: Ես ուրախ եմ, որ ոչ միայն ինձ մոտ է այդ զգացումը, այլ նաև ՝ երգչախմբի բոլոր սերունդների երեխաների: Մենք սիրում ենք մեր այս մի հողակտորը, այս մի կտոր արևը»,- ասել է Հեքեքյանը: Մինչ Արցախյան 3-րդ պատերազմը, երգչախումբն իր կատարումներով հանդես էր գալիս Շուշիի Ղազանչեցոց Մայր տաճարում, և դա հատուկ ելույթ չէր, այլ միայն ժողովրդի համար կատարված երգ: «Մեր երգացանկի 70%-ը հոգևոր ստեղծագործություններ են, և դրանք մեր ամենասիրելի գործերն են, որովհետև ամեն անգամ, հոգևոր երաժշտություն երգելով, մենք մաքրվում ենք, և, անշուշտ, սա միջոց է երեխաների հոգևոր դաստիարակության ու կրթության համար»,-հավելել է Հեքեքյանը՝ առաջ քաշելով այն միտքը, որ այսօր լայն հասարակությանը կրթում են ամենաէժան երաժշտությամբ, էժան ֆիլմերով ու էժան հաղորդումներով, և պետք էլ չէ նրանցից ինչ-որ բան պահանջել, որովհետև նրանք չեն կրթվում:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ պետք է ուժերը ներածին չափով կառուցել երկիրը, շարունակել երթը, չպետք է հուսահատվել, պետք է մնալ այս հողի վրա, պահել հավատքը, պահել լեզուն, իսկ արցախցին միշտ պետք է խոսի իր գեղեցիկ բարբառով: Միջոցառմանը ներկա էր Արցախի թեմի առջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք, որ երգչախումբը նախօրեին հոգևոր համերգով հանդես էր եկել նաև Գանձասարի վանական համալիրում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search