Artsakhpress

Հարցազրույց

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

ԱՄՆ Կոնգրեսում ամենաշատ ցիտվող թերթերից National Journal թերթը ծավալուն հարցազրույց է հրապարակել Արտակ Բեգլարյանի հետ՝ նրա ու ԱՀ Մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի՝ ԱՄՆ վերջին այցի շրջանակներում:

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal
«Արտակ Բեգլարյանը նախկինում եղել է կովկասյան տարածաշրջանի վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Միջազգային հանրությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն պատմության ընթացքում տարածաշրջանի բնակչությունը մշտապես եղել է էթնիկ հայեր: Անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղի մոտ 150,000 էթնիկ հայերի դուրս քշեցին տարածաշրջանից՝ դարձնելով նրանց փախստական: 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի տեղահանումը Ադրբեջանն արգելափակել էր բոլոր ապրանքների և մարդկանց մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ, որը ահազանգեր հնչեցրեց Կոնգրեսում։
Բեգլարյանը, ով մանուկ հասակում կորցրել է տեսողությունը ականի պայթյունի հետևանքով, Քրիստինա Մազայի հետ խոսել է Կոնգրես կատարած իր վերջին այցի և այն մասին, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանում իրենց տուն վերադառնալու իրավունքը: Այս հարցազրույցը խմբագրվել է ծավալի և պարզության համար:
Հարց. Դուք ասում եք, որ ԱՄՆ-ը մեղսակից է ձեր տարածաշրջանում տեղի ունեցածին։ Ինչո՞ւ։
Պատասխան. Նախ՝ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է։ Երկրորդ՝ այն գերտերություն է, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության, ցեղասպանությունների կանխարգելման առաջամարտիկ: Երրորդ՝ ԱՄՆ-ը վավերացրել է Ցեղասպանության կոնվենցիան և պարտավորություններ ունի նաև  այդ հարցում։ Եվ չորրորդը՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, որը միջնորդության միջազգայնորեն ճանաչված ձևաչափն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Ադրբեջանն օգտագործեց այսպես կոչված «խաղաղության բանակցությունները» ցեղասպանություն իրականացնելու համար: ԱՄՆ-ը ոչինչ չարեց այս ցեղասպանությունը կանխելու համար: Շրջափակման, սեպտեմբերյան ագրեսիայի և տեղահանության ժամանակ Ադրբեջանին ճնշելու համար ոչինչ չարվեց, և այդպես է նույնիսկ հիմա: Ադրբեջանը ցանկանում է շրջել Լեռնային Ղարաբաղի, մեր վերադարձի և մեր հավաքական իրավունքների էջը:
Դրա համար մենք նաև ԱՄՆ-ին ենք համարում մեղսակից: Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք արտակարգ նիստ է տեղի ունեցել, սակայն ոչ մի բանաձեւ չի ներկայացվել և ընդունվել։ Նաև ԱՄՆ-ն նույնիսկ արգելափակեց բանաձեւերի որոշ ջանքեր՝ դրանք համարելով ոչ կառուցողական, քանի որ ակնկալում էին, որ Ադրբեջանը կառուցողական բանակցություններ կունենա։
Հարց. Ինչո՞ւ եք ասում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ:
Պատասխան. Շատ միջազգային փորձագետներ են պնդում, որ դա ցեղասպանություն էր, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Ցեղասպանության մասին կոնվենցիան ասում է, որ եթե որևէ մեկը ցանկանում է մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնել որևէ էթնիկ կամ կրոնական խումբ, դա ցեղասպանություն է: Պարզ է, որ Ադրբեջանը ցանկանում էր մեզ ոչնչացնել: Սակայն միջազգային հանրությունում կա ժխտողականություն, քանի որ նրանք չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ցեղասպանության համար: Բացի դրանից, կարծում են, որ դա կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
Հարց. Ի՞նչ են ասում ձեզ ԱՄՆ օրենսդիրները և Կոնգրեսի գրասենյակների ներկայացուցիչները, երբ հանդիպում եք նրանց:Ի՞նչ խոսակցություններ եք ունենում:
Պատասխան. Բոլորն ասում են, որ իրավունք ունենք վերադառնալու։ Խոսում ենք նաև պատժամիջոցների մասին։ Նրանք ընդունում են, որ պետք է դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Սա ԱՄՆ-ի մեղսակից լինելու ևս մեկ ձև է, քանի որ նույնիսկ 2020-ի ագրեսիայից հետո ԱՄՆ-ը շարունակել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել: ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ կետն արգելում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը, սակայն ԱՄՆ վարչակազմերն օգտագործել են իրենց լիազորությունները՝ շրջանցելու Ադրբեջանին ռազմական տեխնիկա և այլ օգնություն տրամադրելու սահմանափակումը:
Մենք հուսով ենք, որ ռազմական օգնությունը կդադարեցվի Սենատի S. 3000 [2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտ] բանաձևով և Ներկայացուցիչների պալատի համարժեք բանաձևով: Մենք նաև հուսով ենք, որ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, այդ թվում՝ Ադրբեջանից կոնկրետ անձանց նկատմամբ։ Այդ տեսանկյունից կուզեինք տեսնել նաև Մագնիտսկու ակտը կիրառվելիս Ադրբեջանի դեմ։
Վերջերս Պետքարտուղարությունն Ադրբեջանն ընդգրկել է կրոնական ազատության իր հատուկ դիտարկման ցանկում, քանի որ մեր եկեղեցիներն ու գերեզմանները ավերվում են: Մենք չենք կարող իրացնել մեր կրոնական ազատությունը: Մենք բոլորին ասում ենք, որ հնարավոր չէ կայուն խաղաղություն ունենալ, եթե դուք չեք անդրադառնում մեր հավաքական իրավունքներին, և մենք չենք վերադառնում մեր հայրենիք։ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, այլ՝ Հայաստանի հետ պատերազմի:
Հարց. Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքը սեպտեմբերից սկսած: Մենք տեսանք, թե ինչպես են հայերի շարասյուները հեռանում իրենց տներից քշվելուց հետո, բայց շատերը չգիտեն, թե ինչ եղավ հետո։
Պատասխան. Ես ապրում էի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ընտանիքիս հետ՝ ներառյալ 2 և 5 տարեկան երեխաներիս։ Շրջափակման ժամանակ մենք այնտեղ էինք։ Ի վերջո, ես հեռացա՝ գիշերն անցնելով անցակետը։ Բարեբախտաբար, նրանք ինձ չնկատեցին: Այժմ ընտանիքիս հետ ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Ինչպես բոլոր փախստականները, մենք էլ բնակարանային ու կայուն եկամուտի խնդիրներ ունենք։ Մեծ աղջիկս որոշ վախեր ուներ. երբեմն նա հիշում է կատարվածը՝ ագրեսիան, ռմբակոծությունները, գնդակոծությունները: Քանի որ նա 5 տարեկան է, հասկանում է եղելությունը: Նա այցելել է հոգեբանի՝ այս վախերը հաղթահարելու համար: Բոլոր երեխաները բախվել են նմանատիպ խնդիրների։
Նրանք գիտեին, որ ադրբեջանցիները մեզ սպանելու կամ տանջելու են։ Սեպտեմբերի 19-ից մինչև տեղահանման ավարտը եղել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ։ Դրա համար էլ մեր ժողովուրդը որոշեց փախչել, որ մեզ չսպանեն, չձերբակալեն, չտանջեն։
Հարց. Ո՞վ է աջակցում Լեռնային Ղարաբաղից եկած բոլոր փախստականներին։
Պատասխան. Մեզ հիմնականում աջակցում են Հայաստանի կառավարությունն ու հայկական սփյուռքի կազմակերպությունները։ Հայաստանի կառավարությունը մեզ որոշակի գումար է հատկացնում վեց ամսով բնակարան վարձելու համար, բայց այդ ֆինանսավորումը շուտով կսպառվի։
Միավորված ազգերի կազմակերպությունը որոշակի սահմանափակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, սակայն դա բավարար չէ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է 97 միլիոն դոլար որպես արագ արձագանք արտակարգ իրավիճակին: ԱՄՆ ՄԶԳ-ն խոստացել է 11 միլիոն դոլարի ֆինանսավորում: Նշված գումարները շատ քիչ են 150 հազար փախստականների կարիքների համար, սակայն նույնիսկ հայտարարված գումարները մասամբ են հատկացվել։ Ահա թե ինչու մենք հուսով ենք, որ ԱՄՆ կառավարությունը, ՄԱԿ-ը և մյուսները կավելացնեն միջազգային աջակցությունը մեր ժողովրդին:
Մյուս կողմից, ցանկանում ենք տուն վերադառնալ։ Մենք ուզում ենք այնտեղ ապրել, քանի որ դա մեր իրավունքն է։ Մենք ցանկանում ենք այնտեղ ունենալ անվտանգության միջազգային երաշխիքներ և առժանապատիվ կյանք։
Հարց. Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանությունն այժմ Հայաստանում գործում է վտարանդիության պայմաններում։
Պատասխան. Իշխանությունը գործում է Հայաստանում, բայց ֆինանսական ռեսուրսներ չկան նրա գործունեության համար։ Հայաստանը նույնպես գտնվում է Ադրբեջանի կողմից մեծ ճնշման տակ՝ քանդելու մեր իշխանությունը և փակելու այս էջը։ Բայց խորհրդարանն ու կառավարությունը մեր ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչներն են, և մենք ձգտում ենք պահպանել մեր կառավարման համակարգը՝ մեր շահերն ու իրավունքները ներկայացնելու համար:
Հարց. Որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի իշխանությունը ներգրավված Հայաստանի կառավարության և Ադրբեջանի միջև քննարկումներում։
Պատասխան. Առանցքային խնդիրներից մեկն այն է, որ մեր կառավարությունն ու մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներգրավված չեն մեր ժողովրդի համար որոշումների կայացման գործընթացներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային մակարդակով։ Ներառականություն չկա. մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում:
Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա կառավարությունները, այդ թվում՝ Պետքարտուղարությունը, հրապարակայնորեն հայտարարում են, որ մենք վերադարձի իրավունք ունենք։ Բայց մեզ հետ ոչ ոք չի քննարկում այդ վերադարձի պայմանները։ Վերջնական նպատակը պետք է լինի մեր վերադարձը և անվտանգ ու արժանապատիվ կյանքը Լեռնային Ղարաբաղում, ներառյալ՝ ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներով:
Հարց. Ո՞րն է ձեր Վաշինգտոն կատարած այցի առաջնային նպատակը:
Պատասխան. Ընդհանուր նպատակն է ներկայացնել ցեղասպանությունը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և ապահովել մեր ժողովրդի և մեր մշակութային ժառանգության ու սեփականության երկարաժամկետ պաշտպանությունը:
Մենք նաև ցանկանում ենք ազատ արձակել բոլոր պատանդներին ու ռազմագերիներին, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանը հաստատել է, որ կա 23 բանտարկված անձ, սակայն մենք ապացույցներ ունենք 2020 թվականից ի վեր շուրջ 100 մարդու գերության մասին։ Այդ մարդկանցից ութը մեր քաղաքական առաջնորդներից են։
Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նաև, որ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ կիրառի և ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա՝ ազատելու մեր պատանդներին»։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search