Artsakhpress

Հարցազրույց

Անկարան եւ Բաքուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ձեւականորեն դերերի բաշխում են արել․ Շահան Քանդահարյան

Անկարան քննադատում է Իսրայելին՝ անգամ ցեղասպանություն իրականացնելու հանցանքով, եւ աջակցում է Պաղեստինին՝ առաջ մղելով «2 պետություն» բանաձեւը, մյուս կողմից Բաքուն խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ․ այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքն այս հարցում ձեւականորեն դերերի բաշխում են արել։

Անկարան եւ Բաքուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ձեւականորեն դերերի բաշխում են արել․ Շահան Քանդահարյան

Անկարան եւ Բաքուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ձեւականորեն դերերի բաշխում են արել․ Շահան Քանդահարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի այցին եւ նրա կողմից հնչեցված քննադատություններին։

«ՀԱՄԱՍ-ը նաեւ կրոնական-գաղափարախոսական թելերով կապված է Էրդողանի վարչակարգին, սակայն շարժաթիռը նաեւ այն է, որ Թուրքիան չի ցանկանում կորցնել իր ազդեցությունն իսլամական երկրների վրա։ Թուրքիան քննադատում է Իսրայելին՝ անգամ ցեղասպանություն իրականացնելու հանցանքով, եւ աջակցում Պաղեստինին՝ առաջ մղելով «2 պետություն» բանաձեւը, մյուս կողմից Բաքուն խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ․ այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքն այս հարցում ձեւականորեն դերերի բաշխում են արել, որովհետեւ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ համեմատենք իսրայելյան զինտեխնիկան Ադրբեջանում չէր հայտնվի կամ իսրայելական ռազմական հենակետեր չէին տեղադրվի Ադրբեջանում՝ առանց Թուրքիայի համաձայնության»,- ընդգծեց Շահան Քանդահարյանը։


Անդրառնալով Լիբանանի հարավային հատվածում տիրող իրավիճակին՝  Շահան Քանդահարյանն ասաց․ «Այս պահի դրությամբ հանգիստ է, բայց Լիբանանի հարավային ռազմական գոտում բախումներ էլի լինում են, մի քանի օր առաջ թեժ բախումներ էին։ Լիբանանի հարավային հատածի բնակչությունը տարհանվել է, մարդիկ ինքնակամ լքել են այդ շրջանները, ինչպես նաեւ Բեյրութի մերձակա շրջանները։ Եթե այժմ հանգիստ է, դա չի նշանակում, որ բախումները չեն վերսկսվելու»։

Քանդահարյանը չբացառեց լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մտահոգությունը՝ մատնանշելով ունեցած նախադեպը․ «Վտանգ, իհարկե, կա, որովհետեւ նախադեպեր եղել են, որ դա տարածվել է դեպի Բեյրութի այլ շրջաններ։ Եթե ավելի մայնամասշտաբ լինի, ապա կարող են լիբանանյան այլ շրջաններ նույնպես ընկնել կրակի տակ։ Հաշվի առնելով քաղաքական մի շարք հանգամանքներ՝ չեմ կարծում, որ այդ բախումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի»։

Շահան Քանդահարյանն ասաց, որ Լիբանանի հարավային հատվածում հայեր չեն ապրում, նրանք այժմ հիմնականում Բեյրութի մերձակա շրջաններում։

Նա նաեւ նշեց, որ այդ հատվածում տեղի ունեցած բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ․ «Դրանք հենակետային բախումներ են, այսինքն՝ թիրախային են»։

Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Իսրայելի տարածքը բազմիցս գնդակոծվել է Լիբանանում գործող «Հզբոլլահ» խմբավորման կողմից:

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search