ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանին եւ ԱՄՆ–ին կոչ է արել վերականգնել Սիրիայի հարցով բանակցությունները:
Բան Կի Մունը Ռուսաստանին եւ ԱՄՆ–ին կոչ է արել վերականգնել Սիրիայի հարցով բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես տեղյակ եմ, որ ԱՄՆ–ը եւ Ռուսաստանը հիմա դադարեցրել են երկխոսությունը։ Ես այստեղից մեկնում եմ Բրյուսել Աֆղանստանի հարցով գիտաժողովին մասնակցելու, որի շրջանակներում ես կհանդիպեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ որոշ ռուս պաշտոնյաների հետ։ Ես հետեւողականորեն կոչ եմ անում վերականգնել բանակցությունները»,– «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր պլուտոնի ոչնչացման մասին ԱՄՆ–ի հետ համաձայնագիրը։ ԱՄՆ Պետդեպը իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ–ը դադարեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ աղբյուրների օգտագործումը Սիրիայում հրադադարի աջակցության համար։