Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծում է, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 17-ին միտումնավոր հարվածել է Դեր Զորում տեղակայված սիրիական բանակի դիրքերին:
ԱՄՆ-ը միտումնավոր է հարվածել Դեր Զորում տեղակայված սիրիացի զինվորականներին․ Ասադ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սիրիացի առաջնորդը Վաշինգտոնին մեղադրել է նաև Հալեպում քաղաքական նախաձեռնությունների, հրադադարի ձախողման համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված ել սիրիացի զինվորականների ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել Դեր Զորում՝ ԴԱԻՇ-ի գրոհայինների անմիջական հարևանությամբ։ Դամակսոսի տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է 83 մարդ։ Ռմբակոծումից հետո ահաբեկիչներն անցել են հարձակման։ ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը ավիահարվածների փաստը համարել է սխալ, հաղորդում է RIA Novosti-ն։