Artsakhpress

Տնտեսական

Արցախում ներդրումների միջին տարեկան աճը 2007–2015 թթ-ին կազմել է շուրջ 30%. ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Արցախում ներդրումների միջին տարեկան աճը 2007–2015 թթ-ին կազմել է շուրջ 30%:

Արցախում ներդրումների միջին տարեկան աճը 2007–2015 թթ-ին կազմել է շուրջ 30%. ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարություն

Արցախում ներդրումների միջին տարեկան աճը 2007–2015 թթ-ին կազմել է շուրջ 30%. ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միայն 2015 թ-ին ներդրումների գումարը 5.8 անգամ գերազանցել է 2007 թ-ին կատարված ներդրումներին, օտարերկրյա ներդրումները գերազանցել են 2.8 անգամ: 2007-2015թթ. կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է 54,4 մլրդ դրամ:

Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ը իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%:

Օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ դիտարկված ժամանակահատվածում կազմում է շուրջ 13%:  Տարբեր են օտարերկրյա ներդրումների ոլորտներն ու աշխարհագրությունը:

ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկային ներդրումները 2016 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 206.3 մլն դոլար, իսկ ավանդների գումարը՝ մոտ 127 մլն դոլար, որոնք համապատասխանաբար մոտ 7 և 13 անգամ գերազանցում են 2007 թ-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշները:

Ըստ նախարարության՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ պետական ռեգիստրում գրանցված է 3521 առևտրային կազմակերպություն, 885 ոչ առևտրային կազմակերպություն և 8141 անհատ ձեռնարկատեր: Սկսած 2007թ.-ից  առևտրային կազմակերպությունների թիվը ավելացել է 876-ով, ոչ առևտրային կազմակերպությունների քանակը՝ 478-ով, իսկ անհատ ձեռնարկատերերի քանակը՝ 5546-ով (ընդամենը տնտեսվարող սուբյեկտների թիվն աճել է 6900-ով կամ 2,2 անգամ):

ԼՂՀ արդյունաբերության ոլորտում արձանագրվել են էական կառուցվածքային փոփոխություններ: Եթե 2007 թվականին արդյունաբերական արտադրանքի 46.3 տոկոսը բաժին էր ընկնում հանքագործական արտադրությանը, 34,9 տոկոսը մշակող արդյունաբերությանը, 18,8 տոկոսը էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը և բաշխմանը, 2015 թ-ին ունենք միանգամայն այլ պատկեր է: Գրեթե 2 անգամ նվազել է հանքագործական արտադրության բաժինը՝ կազմելով 24,2 տոկոս: Հակառակ դրան՝ նույն համամասնությամբ  (գրեթե 2 անգամ) աճել է  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը և բաշխումը՝ հասնելով մինչև ՀՆԱ-ի 35,7 տոկոսը:

ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ըստ ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի՝ նման ցուցանիշներ հնարավոր է եղել ապահովել փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրի իրականացման շնորհիվ:

Թվով 12 նոր ՀԷԿ-երի կառուցումը հնարավորություն է ընձեռել գրեթե հասնել էլեկտրաէներգիայով ինքնապահովման մակարդակին: 2016թ. 9 ամիսների արդյունքներով՝ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը գերազանցել է սպառումը և շուրջ 5.0 մլն կՎՏ էլեկտրաէներգիա արտահանվել է ՀՀ:

Զգալիորեն աճել է նաև մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՝ կազմելով  40.1 տոկոս:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search