ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը «Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։
ԼՂՀ ԱԳՆ-ն Լապշինի գործի մասին․ Ադրբեջանի իշխանությունները նորից դիմել են ահաբեկման քաղաքականությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները եւ քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։
Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլեւ ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆմեկնաբանության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում էին սկսել Լապշինի դեմ ԼՂՀ այցելելու համար։