ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատասխան կիբերհարձակումները գործողություններ են, որոնք արժանավայել չեն ԱՄՆ-ին։
ԱՄՆ-ի համար արժանավայել չէ պատասխանել Ռուսաստանի կիբերհարձակումներին ․ ԿՀՎ ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, այս մասին նա ասել է ԱՄՆ Հանրային ռադիոյին։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է դիմենք մարտավարությանը, որը մեր հակառակորդը կիրառում է մեր դեմ։ Կարծում եմ պետք է հիշենք՝ ինչի համար ենք պայքարում։ Մենք պայքարում ենք մեր երկրի, ժողովրդավարության, մեր կենսակերպի համար։ Եվ այն կեղտոտ աշխատանքը, որով զբաղված են մեր հակառակորդները, մեր երկրի հզորությունից ցածր է»,-ասել է Բրենանը։