ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը եւ զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում՝ նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։
ՌԴ ՊՆ. ԻՊ–ը պլանավորում է Պալմիրայում ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոն, փոխանցում է News.am–ը։
Նրա խոսքով՝ Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրա են ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ «Մենք տեղեկություն ենք ստացել, որը հաստատում է պատմական հուշարձանների պայթեցման մտադրությունը, մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները ոչնչացնելու նպատակով Պալմիրա մեծաքանակ պայթուցիկ սարքեր տեղակայելը»,– ասել է նա։