Սենատոր Ջոն Մաքքեյնն ու Դիանա Ֆեյնշթեյնը կոչ են արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին պատժել թիկնապահներին՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ցուցարարների վրա հարձակվելու համար։
Սենատորները նամակ են գրել Էրդողանին․Ձեր թիկնապահների վարքագիծն անընդունելի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանում ուղղված նամակում սենատորները հայտնել են, որ նրա «թիկնապահների վարքագիծն անընդունելի է ու ցավոք արտահայտում է ձեր կառավարության վերաբերմունքը մամուլի, ազգային փոքրամասնությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ», հայտնում է Washington Examiner-ը։
«Ձեր աշխատակիցների գործողությունները խախտում են սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությունն ու հանրահավաքների ազատությունը, որոնցից օգտվում են բոլոր ամերիկացիները։ Ձեր աշխատակիցների կողմից այդ իրավունքների ակնհայտ խախտումը ամերիկյան հողի վրա վիրավորանք է այդ ազատությունների հանդեպ ու վատ է խոսում ձեր կառավարության մասին», News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է նամակում։