Իտալիայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը գրանցել է 4․2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, հայտնում է Corriere della Sera թերթը։
4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքի մոտ, որը ուժեղ տուժել է անցած տարվա հզոր երկրաշարժից։ Այն ժամանակ տարերքի հետեւանքով զոհվել էին 298 մարդ, հայտնում է News.am-ը։
Մոտակա բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ զգացել են ցնցումները։ Փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։