Artsakhpress

Հասարակական

«Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին

Իսպանական հեղինակավոր «El País» թերթում սեպտեմբերի 8-ին լույս է տեսել լայնածավալ հոդված՝ «Արարատի ստվերի տակ»:

«Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին

«Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակ Անտոնիո Էլորսան հոդվածում ներկայացնում է Հայաստանը՝ պատմական, կրոնական, մշակութային  և զբոսաշրջային տեսանկյուններից:

 Հոդվածում ասվում է. «Նշանավոր միջնադարյան վանքերը, եկեղեցիները և ծակղկանախշերով խաչերը իրենց հետքն են թողնում Կովկասի կենտրոնում գտնվող այս հանրապետությունով կատարած ճանապարհորդությունում:

Հայաստանի Հանրապետությունը թերևս միակ երկիրն է աշխարհում, որտեղ այն վայրը, որը խորհրդանշում է իր ազգային ինքնությունը՝ Արարատը, գտնվում է իր սահմաններից դուրս, թուրքական տարածքում, որպես Առաջին Համաշխարհային պատերազմի հետևանք: Հայկական Խոր Վիրապի վանքից բացվում է Արաքս գետը շրջապատող հարթավայրերի հրաշալի տեսարան, իր խրոխտ ներկայությամբ առանձնանում են երկու գագաթ, որոնցից մեծը գերազանցում է 5000 մետր բարձրությունը: Երևանից հյուսիս գտնվում Էջմիածինի վանքային համալիրը, որը հիմնվել է 4-րդ դարում և որը հայակական եկեղեցու հոգևոր առաջնորդի (Կաթողիկոսի) նստավայրն է: Հայկական եկեղեցին մեծ դեր է խաղում ազգային ինքնության պահպանման հարցում: Էջմիածինից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, որտեղ բնակվում է երկրի 3 մլն բնակչության  մեկ երրորդը: Լավ հյուրանոցների և մեծ պողոտաների քաղաք է, որի կենտրոնում ճարտարաբետությունը խորհրդային և նեոժամանակակից հայկական ճարտարապետության խառնուրդ է: Բազմաթիվ ռեստորաններում մատուցվում են սննդարար կերակրատեսակներ, որի հիմքը գառան միսն է և բուրումնավետ համեմունքները: Գինին լավն է, և աչքի են ընկնում կոնյակն ու օղիները՝ հատկապես տնական, մրգից ստացվածները, որոնք օժտված են 50 և 60 տոկոս ալկոհոլային բաղադրությամբ»:

Հոդվածում կա նաև անդրադարձ Հայաստանի պատմության ողբերգական էջերին, Հայոց Ցեղասպանությանը: Հեղինակը կարևորում է նաև հայ ժողովրդի կապն իր անցյալի, ավանդույթներ հետ՝ մշակույթի միջոցով: Այս համատեքստում թվարկելով այն բազմաթիվ թանգարանները, հուշակոթողները և խաշքարերը, որոնք խորհրդանշում և ամուր պահում են կապը անցյալի և ներկայի միջև:

Անդրդառնալով խաչքարներին՝ հեղինակը գրում է «Երբեք որևէ խաչ նման չէ մեկ ուրիշին և նրանք կարող են գտնվել տարբեր միջավայրերում՝ մեկուսի կամ որևէ վանքի, երկեղեցու կողքին: Նրանք կատարում են միջնորդի դեր հավատացյալի և սրբության միջև»:

«Հայկական լանդշաֆտով ճանապարհորդելիս, 3000 մետր բարձրությամբ սարերի միջով, որոնք ձմռան ժամանակ վերածվում են անվերջանալի ծածկոցների, վանքերը պահպանում են Միջնադարում ձեռք բերած իրենց ձևը՝ իրենց բնորոշ ճարտարապետությամբ, և յուրահատուկ գմբեթով, որն արտացոլում է մարդու երկնային փնտրտուքները»:

Հոդվածն ավարտվում է հայկական զբոսաշրջային և այցելության համար պարտադիր վայրերի նկարագրությամբ. «Ճանապարհորդության ավարտին հասանք Տաթևի վանք (10-րդ դար), որտեղ կարելի է բարձրանալ ճոպանուղիով: Պարսպապատ կառույցը գտնվում է շրջափակված հրաշագեղ լեռներով: Ըստ առասպելի՝ այն կառուցելու համար հարկավոր են եղել թևեր ունենալ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search