Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Բարըշ Յարքադաշը հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքի ազատության ու լրագրողների անմիջական թշնամին է։
Պատգամավոր․ Էրդողանը խոսքի ազատության ու լրագրողների անմիջական թշնամին է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստամբուլում հակակառավարական ցույցերի ժամանակ Յարքադաշը նշել է, որ էրդողանը մշտապես դեմ է մամուլի ազատությանը եւ ընդդիմադիր հայացքներին, որոնք հակասում են նրա քաղաքականությանը, որի պատճառով Թուրքիան վերածվել է մեծ բանտի, փոխանցում է ՍԱՆԱ սիրիական գործակալությունը։