Ադրբեջանում լրագրողների վրա 10 հարձակումներից 9-ը բացահայտված չէ։
Ադրբեջանում լրագրողների վրա 10 հարձակումներից 9-ը բացահայտված չէ․ պետդեպարտամենտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության միջազգային օրվա կապակցությամբ։
«Իրենց մասնագիտության պատճառով լրագրողները հաճախ են ենթարկվում սպառնալիքների նրանց կողմից, ովքեր ուզում են նրանց լռեցնել։ Աշխարհի չափից շատ վայրերում լրագրողների դեմ հանցագործությունները մնում են անպատիժ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաեւ նշվում է, որ այն անձինք, որոնք լրագրողների կամ անկախ լրատվամիջոցների վրա հարձակումներ են իրականացնում, հաճախ նվազագույն տուգանքներով են պատժվում Թուրքիայում։ Այդ անպատժելիությունը խորացնում է անկախ լրատվամիջոցների վրա հարձակումների համար դատական համակարգի օգտագործման պատճառով։
Պետդեպարտամենտում շեշտում են, որ իրենք շարունակելու են աշխատել՝ լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիությունը վերացնելու ուղղությամբ։