Մեր դաշնակից ԱՄՆ–ից գյուլենականների, Աֆրինի քրդերի եւ այլ հարցերում լուրջ սխալներ ենք տեսել։
Չավուշօղլուն վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ–ին. Այլեւս ԱՄՆ–ից խոստում չենք սպասում, միայն գործ ենք ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե ԱՄՆ զինվորականները դեռ Մինբիջում են, որպեսզի թույլ չտան թուրքական զորքերը հարվածեն քրդական ուժերին։
«Մեր սպասելիքներն ԱՄՆ–ից պարզ են ու հստակ։ Արդեն խոստումներ չենք սպասում, այլ գործ ենք սպասում։ ԱՄՆ չի կատարել մեզ տված խոստումները։ Կամ հարաբերությունները կարգավորում ենք, կամ դրանք ամբողջովին փչանալու են։ Մեր դաշնակից ԱՄՆ–ից գյուլենականների, Աֆրինի քրդերի եւ այլ հարցերում լուրջ սխալներ ենք տեսել»,–news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն։