«Россия Культура» հեռուստաալիքի «Пешком» հաղորդումը նվիրված է Երեւանին, նրա ճարտարապետությանը, թանգարաններին եւ այլն:
Փոքրիկ Հայաստանն աշխարհին շատ հանճարներ է տվել. Культура-ի հաղորդումը նվիրված է Երեւանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդման հենց սկզբում նշվում է, որ Հայաստանը հայտնի է հենց ի շնորհիվ իր մշակույթի, սակայն այն շատ ավելի լայն է, քան երկրի ֆիզիկական սահմանները: «Մեծ հայեր» խորագրով շրջագայություն կարելի է անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Փարիզում, Թբիլիսիում եւ Սան Ֆրանցիսկոյում, նշում է հաղորդման հեղինակ Միխայիլ Ժեբրակը:
«Փոքրիկ Հայաստանն աշխարհին շատ հանճարներ է տվել»,- armtimes.com-ի փոխանցմամբ՝ նշում է Ժեբրակը: Երեւանի մշակույթի մասին «Пешком» հաղորդումն ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյությում: