ԵՄ ներքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է Թուրքիայի գործողությունները սիրիական Աֆրին քաղաքում։
ԵՄ–ն քննադատել է Էրդողանի գործողությունները սիրիական Աֆրինում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բրյուսելում դիվանագետը նշել է, որ միջազգային ջանքերը պետք է ուղղվեն լարվածության թուլացմանը, ոչ թե էսկալացիային։ Մոգերինին կոչ է արել Թուրքիային, Իրանին ու Ռուսաստանին երաշխավորել դեէսկալացիոն գոտիների ստեղծումը, ինչի մասին ավելի վաղ խոսվել էր։ «Դա ինձ անհանգստացնում է»,– ասել է դիվանագետը։