ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայում թույլ չտալ որեւէ ռազմական բախումներ իր զինծառայողների ու ռուսական ստորաբաժանումների կամ Բաշար Ասադի զորքերի միջեւ։
Պենտագոն․ ԱՄՆ-ն ձգտում է կանխել Ռուսաստանի ու Ասադի զորքերի հետ բախումները Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է news.am-ը:
Այն հարցին, արդյոք իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ դեպի արեւելք սիրիական կառավարական զորքերի առաջխաղացման հետ մեկտեղ աճում է ամերիկացի զինվորների հետ նրանց բախումների վտանգը, Մեթթիսը պատասխանել է «Մեզ դա ամեն օր է մտահոգում։ Մենք միշտ ուշադիր հետեւում ենք նրանց»։
«Բացի դրանից, ինչպես գիտեք, մենք միջադեպերի կանխարգելման մասով կապ ենք պահպանում Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հրամանատարությունների միջեւ։ Կա նաեւ կապի ալիք ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներա լ Ջոզեֆ Դանֆորդի ու Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովի միջեւ։ Այդ կապի ալիքները անխափան են գործում։ Դրանց օգնությամբ մենք կանխում ենք միջադեպերը Սիրիայում»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։