Թուրքիան երբեք չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու գաղափարից, չնայած համապատասխան արձագանքի բացակայությանը ԵՄ-ի կողմից։
Թուրքիան երբեք չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու գաղափարից․ Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Անկարան պահպանում է հանձնառությունը Եվրամիությանն անդամակցելու գաղափարին, չնայած չի հանդիպում նման արձագանքի ԵՄ կողմից»,-նշել է նա։
Նա նաև ավելացրել է, որ Թուրքիան աստիճանաբար դառնում է տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը, իսկ հետագայում դառնալու է միջազգային մակարդակի ամենախոշոր խաղացողներից մեկը։
Էրդողանի խոսքերով՝ երկրի համար կարևոր փուլ են դառնալու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ տեղի են ունենալու հունիսի 24–ին. նոր համակարգով Թուրքիան հաջողությամբ կհասնի իր նպատակներին։