Իրանը կատաղի դիմադրություն կցուցաբերի ԱՄՆ–ի կողմից ճնշմանը, եթե նրանք սահմանափակեն իրենց ազդեցությունը ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ աշխարհում։
Իրանը կատաղի դիմադրություն կցուցաբերի ԱՄՆ–ի կողմից ճնշմանը. Հասան Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Եթե նրանք հավասիացում են ուզում, որ մենք չենք ձգտում միջուկային զենք ձեռք բերել, մենք բազմիցս հայատարարել ենք, որ դա այդպես չէ եւ մենք դա չենք անի…բայց եթե նրանք ցանկանում են թուլացնել Իրանը եւ սահմանափակել նրա ազդեցությունը լինի տարածաշրջանում, թե ամբողջ աշխարհում, Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա»,–news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի նախագահը։
Գործակալության տվյալներով՝ նախագահը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ–ն կզղջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային գործարքի Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ)։
Հունվարի 12-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուրս կգա համաձայնագրից, եթե այն չհաջողվի ուղղել եւ մինչեւ մայիսի 12-ը այդ հարցով որոշում կկայացնի։