Artsakhpress

Հասարակական

«Իմ գեները քաղցկեղի են վերածվում»․ 28-ամյա կինը չորս անգամ հաղթահարել է քաղցկեղը

Լորեն Էրդման Մարլերը 17 տարեկան էր, երբ սկսեց կռահել, որ քաղցկեղով հիվանդ է։

«Իմ գեները քաղցկեղի են վերածվում»․ 28-ամյա կինը չորս անգամ հաղթահարել է քաղցկեղը

«Իմ գեները քաղցկեղի են վերածվում»․ 28-ամյա կինը չորս անգամ հաղթահարել է քաղցկեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍԱյժմ նա 28 տարեկան է, եւ իր գենետիկայի պատճառով այս 11 տարիների ընթացքում չորս անգամ հիվանդացել է քաղցկեղով, նրա մոտ եղել է աղիների քաղցկեղ (երկու անգամ), արգանդի քաղցկեղ եւ լիմֆոմա, գրում է med.news.am-ը:
15 տարեկանից սկսած՝ Լորենը կղանքի մեջ արյուն էր նկատում եւ ամաչում էր այդ մասին ծնողներին ասել։ Երբ արնահոսությունները սկսեցին ուղեկցվել փորացավերով, նա համացանցում գտավ այդ ախտանիշները եւ իրեն աղիների քաղցկեղ ախտորոշեց։ Սակայն ծնողների հետ այդ մասին նախկինի պես վախենում էր խոսել։
Միայն 2 տարի անց Լորենը որոշեց իր կասկածների մասին մորը պատմել եւ նրան նամակ գրեց՝ հայտնելով, որ իր մոտ, ամենայն հավանականությամբ, քաղցկեղ է, եւ ինքը մահանում է։ Մայրը, բնականաբար, սկսեց համոզել դստերը, որ ամեն ինչ կարգին է, եւ ոչ մի քաղցկեղ էլ չկա։ Այնուամենայնիվ, Լորենը ճիշտ էր՝ նրա մոտ կոլորեկտալ քաղցկեղ էր։
Լորենին ուղարկեցին մասնագիտացված բժշկական կենտրոն՝ MD Anderson Cancer Center, որտեղ ախտորոշումը հաստատեցին։ Վիրահատության ընթացքում վիրաբույժները հեռացրեցին նրա հաստ աղիքը եւ ուղիղ աղիքի մեծ մասը։ Վիրահատությունը հաջող անցավ, քիմիաթերապիայի անհրաժեշտություն չառաջացավ։
Սակայն ընդամենը 9 ամիս անց Լորենը կրկին հիվանդացավ կոլորեկտալ քաղցկեղով, որը սկսվել էր փորի ստորին մասի լիմֆատիկ հանգույցում։ Այս անգամ նա ստիպված էր քիմիաթերապիայի միջով անցնել, որպեսզի ուռուցքը փոքրանար, եւ միայն դրանից հետո բժիշկները կարողանային հեռացնել այն։
Որոշ ժամանակ անց Լորենը կրկին հիվանդացավ, այս անգամ արգանդի կատաղած քաղցկեղով։ Բժիշկները ստիպված էին հեռացնել նրա արգանդը՝ վզիկի եւ ձվարանների հետ միասին։ Լորենն ընդամենը 23 տարեկան էր։
Աղջիկը բժշկի խորհրդով ստուգել է իր մոտ Constitutional Mismatch Repair Deficiency (CMMRD) գենետիկ համախտանիշի առկայությունը, որը շատ հազվադեպ է հանդիպում, եւ այն ժամանակ հենց դա ախտորոշեցին նրա մոտ։
Գեները մարդու մարմնի մեջ ժամանակի ընթացքում վնասվում են, եւ այդ վնասվածքները կարող են քաղցկեղի հանգեցնել։ Բայց մարդկանց մեծ մասի մոտ գենի երկու պատճեն կա, որոնք պատասխանատու են վնասված ԴՆԹ-ի վերականգնման համար։ Լինչի համախտանիշով մարդիկ այդ գենի միայն մեկ պատճեն ունեն, ինչի հետեւանքով վնասված գեները նրանց մոտ պակաս արդյունավետ են վերականգնվում, եւ քաղցկեղի զարգացման ռիսկն էլ 20 տոկոսով ավել է, քան մյուսների մոտ։ Եթե Լինչի համախտանիշով երկու մարդ երեխաներ ունենան, նրանց երեխայի մոտ CMMRD-ի առկայության հավանականությունը 1-ը 4-ի կլինի։ CMMRD-ը 16 անգամ բարձրացնում է հաստ աղիքի, ուղիղ աղիքի, արգանդի, գլխուղեղի, լիմֆատիկ համակարգի եւ արյան քաղցկեղի զարգացման հնարավորությունը։ Եվ հենց այդ համախտանիշն են ախտորոշել Լորենի մոտ։
«Իմ գեները կարծես քաղցկեղի են վերածվում», - ասել է Լորենը։
Արգանդի քաղցկեղի դեմ պայքարի հաղթանակից հետո Լորենը կրկին հիվանդացավ, այս անգամ լիմֆոմայով։ Երկար բուժումից հետո նրան հաջողվեց սա էլ հաղթահարել, եւ 2017թ․ հունվարից նրա մոտ ռեմիսիա է։
Այս տարիների ընթացքում Լորենը հասցրել է ամուսնանալ, ամուսնալուծվել, իսկ վերջերս՝ կրկին ամուսնանալ։ Այժմ նա պարբերաբար զննվում է բժիշկների մոտ եւ ձգտում է սովորական կյանքով ապրել։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search