Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում Արցախի կոնֆլիկտի կոնտեքստում. Կոստանյան. Tert.am

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում:

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում Արցախի կոնֆլիկտի կոնտեքստում. Կոստանյան. Tert.am

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում Արցախի կոնֆլիկտի կոնտեքստում. Կոստանյան. Tert.am

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-ի զրույցում նշել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում եւ Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Ցավոք, ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը նախապատրաստում է միջպետական հայց ընդդեմ Հայաստանի՝ հենց արցախյան կոնֆլիկտի  կոնտեքստում, եւ այդ հայցն իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ այդ հայցի քննարկման ժամանակ քննարկման առարկա է դառնալու կոնֆլիկտի բոլոր ուղղությունները՝ քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային, իրավական եւ այլն, բայց ամենամտահոգիչն այն է, որ տնտեսական լուրջ կոմպոնենտ ունի, ինչո՞ւ, որովհետեւ ինձ հասած տեղեկատվության համաձայն, մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի:  Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների եւ փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար:
Այս հայցն ինձ համար ամենակարեւորն է, եւ ես իմ կյանքում ամեն ինչ մի կողմ կդնեմ եւ այս հարցով կզբաղվեմ, թեկուզ ոչ պաշտոնապես»,-հայտարարել է նա:
Հարցին, թե նախադեպեր կա՞ն  նման հայցերի, նաեւ մեր տարածաշրջանում, նա պատասխանել է. «Այո, իհարկե, բազմաթիվ նախադեպեր կան, բայց վերջին նախադեպերից Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի հայցն է, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, որոնք բավականին լուրջ բեռ են ավելացրել յուրաքնաչյուր երկրի համար: Որ ասենք՝ 50 մլրդ դժվար եւ այլն, մենք դեռ ֆինանսական հարցը չենք քննարկում, դա դատարանն է որոշելու, բայց նման դեպքերով պետությունը պետությանը դատի է տալիս ՄԻԵԴ-ում, եւ բացի այն, որ այդ դիրքորոշումները լուրջ ազդեցություն են ունենում, կա նաեւ տնտեսական բաղադրիչը:
Օրինակ՝ մեկ գործ կա, թերեւս միջպետական չէ, Իլաշկոն ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի գործն էր, Մերձդնեստրը, որը դե յուրե Մոլդովայի տարածքն էր, հիմա չճանաչված անկախ պետություն է, ՄԻԵԴ-ը սահմանեց երկու լուրջ խնդիր, ասաց՝ թեեւ Մոլդովան դե յուրե հանդիսանում է այդ տարածքի իրավասության կրողը, ՌԴ-ն էլ դե ֆակտո է կրում այդ պատասխանատվությունը: Այսինքն՝ ՄԻԵԴ-ի մակարդակով ֆիքսվեց, որ այդ պետությունը դե յուրե հանդիսանում է Մոլդովա պետության տարածք, բայց դե ֆակտո գտնվում է ՌԴ-ի ազդեցության տակ: Նույնը Վրաստանը հաղթեց ՌԴ-ին օգոստոսյան պատերազմի գործով, նախադեպերը կան, դրա համար է չափազանց կարեւոր, որ այս հարցին մեծ պատասխանատվությամբ մոտենանք»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search