ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հանձնարարականի համաձայն ծառայության կողմից մթերային խանութներում իրականացվելու են համալիր դիտարկումներ:
Ամանորին ընդառաջ՝ կոչնչացվեն հայտնաբերված ժամկետանց բոլոր ապրանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես նշեց ծառայության պետ Լևոն Սարգսյանը, ամանորին ընդառաջ՝ հայտնաբերված բոլոր տեսակի ժամկետանց ապրանքները միանշանակ կոչնչացվեն։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ անգամ վաճառքի շուկայից դուրս բերելու և մայր գործարանում վերամշակման ուղարկելու հնարավորության դեպքում, ժամկետանց ապրանքները կոչնչացվեն։