Հաագայի բողոքական եկեղեցին, որը 2018թ.-ի հոկտեմբերի 26-ից 24 ժամյա պատարագ էր մատուցում՝ եկեղեցում ապաստանած հայ ընտանիքին արտաքսումից պաշտպանելու համար, դադարեցրել է այն ավելի քան 3 ամիս անց՝ իշխանությունների նոր որոշման շնորհիվ։
Հաագայի եկեղեցին փախստական հայ ընտանիքի համար մատուցվող 24-ժամյա պատարագը դադարեցրել է
Նշենք, եկեղեցում անընդմեջ եկեղեցական կարգ էին մատուցում, քանի որ Հոլանդիայի օրենքով, իշխանությունները չեն կարող մուտք գործել եկեղեցի, երբ այնտեղ պատարագ է մատուցվում։ Եկեղեցական պատարագի շարունակականության ապահովմանը մասնակցել են ավելի քան 650 եկեղեցու հովիվներ ոչ միայն Նիդերլանդներից, այլ նաև Ֆրանսիայցի, Գերմանիայից։