Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իտալիայում իր դեսպանին հետ կանչելու մասին
Ֆրանսիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել հետ կանչել Իտալիայում երկրի դեսպանին խորհրդատվության նպատակով՝
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իտալիայում իր դեսպանին հետ կանչելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:1in.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Russian.rt.com-ը։
Ինչպես նշվում է ԱԳՆ-ի տարածած տեղեկության մեջ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ֆրանսիան մի քանի անգամ անհիմն մեղադրանքների և հարձակումների է ենթարկվել Իտալիայի կողմից։
«Վերջին միջամտությունը հանդիսանում է հերթական անթույլատրելի սադրանքը։ Նման գործողությունը խախտում է բարեկամական և դաշնակից ժողովրդի ժողովրդավարական ընտրության հանդեպ հարգանքը»,- նշել են նախարարությունում։
ԱԳՆ-ում ընդգծում են, որ բոլոր այդ գործողությունները կասկածի տակ են դնում իտալական կառավարության մտադրությունները Ֆրանսիայի վերաբերյալ։
«Այս աննախադեպ իրավիճակի հետ կապված ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել հետ կանչել Իտալիայում Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցության համար»,- ամփոփվում է ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Իտալիայի վարչապետ Լուիջի Դի Մայոն իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայում «դեղին ժիլետների» շարժմանը նշելով, որ «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը պատրաստ է աջակցել բողոքավորներին։ Նա կոչ է արել ցուցարարներին չհանձնվել և ավելացրել է, որ Իտալիայում հետևում են Ֆրանսիայի քաղաքացիների բողոքի ցույցերին։