Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Լավրովը շնորհավորել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին` ԵՏՄ-ին անդամակցելու առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- հայտնել են նախարարությունում:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել 2014-ի հոկտեմբերին, փաստաթուղթն արդեն վավերացրել են ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը: 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ-ի լիիրավ անդամ է: